Նորություններ
Բոլորս՝ շարքայինից մինչև գեներալ, կանգնած ենք մեր երկրի պաշտպանության գործում. մարզպետ
16.12.2019
Դեկտեմբերի 16-ին մեկնարկել է 2019 թվականի ձմեռային զորակոչը: Այսօր պարտադիր ժամկետային զինվորական ծառայության են մեկնում նաև Արարատի մարզից առաջին նորակոչիկները:
Վերջիններիս ճանապարհելու էր գնացել Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը:
Ծառայության մեկնող տղաներին մաղթելով բարի ծառայություն՝ մարզպետնն ասել է. «Վերջին տարիներին մեր բանակն ամեն օր հզորանում է. ներդրվում է սննդի մատակարարման նոր կարգ, բարելավվում են զինվորների կենցաղային պայմանները, բանակը համալրվում է նոր զինատեսակներով:
Մեր բանակի մարտունակությունը բարձր է, զինվորների ոգին՝ անկոտրում, և մենք բոլորս՝ շարքայինից մինչև գեներալ, կանգնած ենք մեր երկրի պաշտպանության գործում:
Համբերություն եմ մաղթում բոլորիդ, Աստված պահապան մեր զինվորներին, մեր սահմաններին էլ՝ ամրություն»:
Նորակոչիկները ստացել են նաև քահանայի օրհնությունը: