Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Կայացել է ազգային նվագարանների և երգի մրցույթ-փառատոնի նախընտրական փուլը

18.12.2019

Արտաշատի երաժշտական դպրոցում կայացած ազգային նվագարանների և երգի մրցույթ-փառատոնի նախընտրական փուլի  ժյուրիի կազմում ընդգրկվել են Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի փոխտնօրեն Կարեն Ստեփանյանը, վՀՀ ժողովրդական  արտիստ, քանոնահարուհի Անժելա Աթաբեկյանը, Նոր Խարբերդի երաժշտական դպրոցի տնօրեն Գագիկ Մուրադյանը, «Գոհար» անսամբլի մեներգիչ Գևորգ Խաչատրյանն ու «Արարատ» ժողովրդական նվագարանների գեղ. ղեկավար Ավետիս Մուրադյանը:

Նախընտրական լսումների ընթացքում կատարումներով հանդես են եկել մարզի արվեստի և երաժշտական դպրոցների սաներն ու խմբերը: 60 մասնակցից ընտրական փուլն անցել են 21-ը՝ արժանանալով առաջին, երկրորդ և երրորդ մրցանակների ու մարզպետի պատվոգրերի:
Լավագույնների պարգևատրման արարողությունը կկայանա փառատոնի գալա համերգի ընթացքում՝ դեկտեմբերի վերջին:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 11:58:45