Նորություններ
Աբովյան համայքնում ավարտվել է դեռևս օգոստոսին մեկնարկած սուբվենցիոն ծրագրերից մեկը
25.12.2019
Գրեթե ավարտին են մոտենում սուբվենցիոն ծրագրի շրջանակներում Աբովյան համայնքում իրականացվող սպորտային խաղադաշտի կառուցման աշխատանքները, իսկ մեկ այլ՝ կրկին սուբվենցիոն ծրագրով, այստեղ արդեն իսկ կյանքի է կոչվել արտաքին լուսավորության նոր ցանցի կառուցումը:
Առաջին՝ 5 մլն. 469 հազ. 85 դրամ արժողությամբ ծրագրով ( համայնք՝ 70 %, ՀՀ կառավարություն՝ 30 %) անց է կացվել 3 և ավելի մետր երկարությամբ ցանկապատ, կատարվել են բետոնապատման աշխատանքներ, խճապատվել է շրջակայքը, կառուցվել է տաղավար: Եղանակի տաքացման դեպքում կտեղադրվի նաև խաղադաշտի ռեզինե ծածկույթը:
Ի դեպ, այն հարմարեցված է լինելու վոլեյբոլով, բասկետբոլով ու թենիսով զբաղվելու համար:
Արտաքին լուսավորման համակարգի անցկացման աշխատանքները մեկնարկել էին դեռևս օգոստոս ամսից: Վերոնշյալ ծրագրով համայնքի մի շարք երկրորդական փողոցներում, ուր արտաքին լուսավորման համակարգ երբևէ գոյություն չի ունեցել, տեղադրվել են LED լուսատուներով սյուներ: