Նորություններ
Մարզի 40 դպրոցներ համալրվել են մարզական գույքով
25.12.2019
Արարատի մարզի 40 դպրոցներ համալրվել են նոր մարզական գույքով: Գույքը տրամադրվել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից իրականացվող «Մարզական գույքով ապահովում» ծրագրի շրջանակներում:
Այսպիսով՝ դպրոցները ձեռք են բերել մարմնամարզական պտղաձողեր, կամրջակներ, մագլցման պարաններ, ներքնակներ, բարձրացատկի կանգնակներ և ձողեր, մարմնամարզական ցատկերի սարքեր (այծիկներ):
Դպրոցները մարզագույքերով ապահովելը շարունակական բնույթ է կրելու: