Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արարատի մարզի մի շարք ճանապարհներ բարեկարգվել են

26.12.2019

Համաշխարհային բանկի և ՀՀ կառավարության միջոցներով իրականացվող «Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման լրացուցիչ ֆինանսավորում» ծրագրի շրջանակներում հիմնանորոգվել և շահագործման են հանձնվել Արարատի մարզի Արտաշատ-Վերին Արտաշատ-Նորաշեն (1.4 կմ)‚ Տ-2-33-Դեղձուտ (1.36 կմ)‚ Տ-2-30-Վերին Արտաշատ-Հնաբերդ-Գետազատ (2.7 կմ) ճանապարհահատվածները:

Տ-2-30-Նորաշեն-Դվին-Հ-9 (2.7 կմ) և Տ-2-38-Այգեզարդ (2.1 կմ) ճանապարհահատվածների բարեկարգման աշխատանքները դեռևս ընթացքի մեջ են, դրանք ամբողջությամբ կավարտվեն հաջորդ տարի:

Վերոնշյալ ճանապարհահատվածները համայնքները կապում են միջպետական և հանրապետական ավտոճանապարհներին՝ դյուրացնելով և բարելավելով քաղաքացիների կյանքը:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-21 17:39:20