Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գարիկ Սարգսյանը պարգևատրել է մարզի մշակույթի և սպորտի բնագավառի ներկայացուցիչներին

26.12.2019

Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանն այսօր սպորտի, մշակույթի բնագավառների մի շարք ներկայացուցիչների պարգևատրել է իրենց ներդրած զգալի ավանդի, ձեռք բերած հաջողությունների համար:

Պարգևատրվել են մարզի 10 լավագույն մարզիկներն ու մշակույթի ներկայացուցիչները, ովքեր միջազգային մրցաշարերում և փառատաններում մեծ հաջողություններ են գրանցել: 

Սպորտի բնագավառում ներդրած զգալի ավանդի համար պարգևատրվել են՝ Արսեն Հարությունյանը, Արթուր Մարդոյանը, Վազգեն Թևանյանը, Հրաչյա Մարգարյանը, Անուշ Գրիգորյանը, Արման Անդրեասյանը, Մարգարիտա Առաքելյանը, Ջուլիետա Ավանեսյանը, Գենիկ Ասատրյանը, Պետրոս Պետրոսյանը, Սուրեն Գրիգորյանը, Հոմերոս Առաքելյանը, Սարգիս Բեգոյանը, Աննա Սարգսյանը, Բարեղամ Հարությունյանը, Վիրաբ Մանուկյանը, Էդգար Ստեփանյանը: Արթուր Մարտոյանը, Արթուր Հախումյանցը, Ռաֆիկ Գոլեցյանը, Դավիթ Մուրադյանը, Մհեր Պետրոսյանը, Սամվել Մուրադյանը, Թովմաս Գալստյանը: 

ՀՀ Գյուղական մարզական խաղեր մրցույթում երկրորդը տեղը գրավելու համար պատվոգիր է տրվել՝ Արարատի թիմին և թիմի մարզիչ Գրիգոր Սիմոնյանին: 

Երգարվեստի, երաժշտարվեստի, գեղարվեստի ոլորտում ձեռքբերած նշանակալի հաջողությունների համար պարգևատրվել են՝ Հայկ Մարտիրոսյանը, Էվելինա Մելոսյանը, Շուշանիկ Բարսեղյանը, Աշոտ Մանասերյանը, Աշոտ Ղարիբյանը, Արտյոմ Ավետիսյանը, Գոռ Միդեյանը, Տիգրան Ասատրյանը, Ալեքս Աղեկյան, Էլեն Մաթևոսյանը:

Մարզպետը շնորհավորել է բոլորին՝ հույս ունենալով, որ հաջողությունները հաջորդ տարիներին կքառապատկվեն:

«Պետությունն ամեն ինչ անում է, որ մարզական, մշակութային դպրոցների պայմանները բարելավվեն, ես վստահ եմ՝ կրկնակի ավելանալու է ուշադրությունը: Ձեր նվիրումի և մեծ աշխատանքի շնորհիվ հասեք բաղձալի մրցանակների և օլիմպիական մեդալին: Շնորհավորում եմ բոլորիդ նաև գալիք տոների կապակցությամբ՝ ձեզ և ձեր ընտանիքներին մաղթելով սեր, առողջություն և խաղաղություն: Թող եկող տարին բոլորիս հաջողություն բերի»,- իր խոսքում նշել է մարզպետ Գարիկ Սարգսյանը:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2020-02-19 16:26:07