Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մարզպետ Գարիկ Սարգսյանի շնորհավորական ուղերձը Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ

30.12.2019

Սիրելի՛ արարատցիներ, ՀՀ հարգելի քաղաքացիներ, շատ քիչ մնաց 2020 թվականին: Բոլորս շտապում ենք ավարտել կիսատ թողած գործերը՝ մտքում ունենալով հաջորդ տարվա անելիքներն ու, իհարկե, պատրաստվում Նոր տարուն և Ամանորի հրաշքին:

2019 թվականին բոլորս կրկին համոզվեցինք՝ Հայաստանի համար եկել են նոր ժամանակներ, որտեղ ամեն քայլ արվում է հանուն ՀՀ քաղաքու բարօրության: Դրա ապացույցն են ճանապարհաշինության լայնածավալ աշխատանքները, նոր կրթօջախների կառուցումն ու հների վերանորոգումը, քաղաքացու կյանքը բարեփոխող մի շարք ծրագրերը: Շտապեմ ուրախացնել՝ այսպիսի ծրագրերի տեղատարափ է լինելու նաև հաջորդ՝ 2020 թվականին:

Մենք դեռ շատ անելիքներ ունենք. պետք է լուծենք շատ հրատապ խնդիրներ տնտեսության, առողջապահության, կրթության և մշակույթի ոլորտներում և, ամենակարևորը, քայլ առ քայլ պետք է բարելավենք քաղաքացու կյանքի որակը, ամեն ինչ պետք է անենք, որ Հայաստանում յուրաքանչյուրը զգա դրական փոփոխությունները: Եվ այս ամենին մենք պետք է հասնենք միասին՝ երկար ու ջանասիրաբար աշխատանքի արդյունքում:

Սիրելիներս, առողջ եղեք: Ցանկանում եմ, որ ձեր ընտանիքներում սեր ու խաղաղություն լինի, թող որ իրական երջանկությունն ու հաջողությունը բոլորիդ հասանելի լինի և լավատեսությունն ուղեկցի ձեզ՝ նվիրական նպատակների հասնելու ճանապարհին:

Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ:

 

Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյան

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 18:19:20