Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Հիմնանորոգվել է Նորամարգի դպրոցի սպորտդահլիճը

09.01.2020

Նորմարգ համայնքի դպրոցի աշակերտներին Տարեմուտից հետո մեծ անակնկալ էր սպասվում. 2019-2020 թթ. ուսումնական տարվա երկրորդ կիսամյակից սկսած վերոնշյալ հաստատության 398 աշակերտները հնարավորություն ստացան «Ֆիզիկական կուլտուրա» առարկայի շրջանակներում անցկացվող պարապմունքներին մասնակցել ժամանակակից ստանդարտներին համապատասխան սպորտդահլիճում:

Դպրոցի խնայողությունների հաշվին իրականացված շինարարական աշխատանքներից բացի սպորտդահլիճում տեղակայվել է նաև պոլիմերային ծածկույթով հատակ:

Ավելացնենք՝ դեռևս 1970-ական թթ սկզբին շահագործման հանձնված դպրոցի մյուս մասնահատվածներում մի քանի տարի առաջ բարերարների հովանավորությամբ իրականացվել էին վերանորոգման աշխատանքներ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-24 16:18:31