Նորություններ
Ավարտվել է Մասիսի թիվ 2 մանկապարտեզի հիմնանորոգումը
13.01.2020
Մասիս քաղաքի թիվ 2 մանկապարտեզում գործող երեք խմբերին կավելանան ևս երկուսը, ինչը հնարավոր է դարձել նախորդ տարվա սեպտեմբեր ամսից մինչև դեկտեմբերն ընկած ժամանակահատվածում իրականացված սուբվենցիոն ծրագրի շնորհիվ:
Վերոնշյալ ծրագրով, ՀՀ կառավարության և Մասիսի քաղաքապետարանի կողմից տրամադրված 37 մլն 716 հազ․ դրամ ֆինանսավորմամբ, հիմնանորոգվել է մանկապարտեզի երկու մասնաշենքերից մեկը, ամբողջությամբ փոխվել են երկրորդ մասնահատվածի դռներն ու պատուհանները:
Շուտով համայնքային բյուջեից լրացուցիչ 7 մլն դրամ կտրամադրվի հիմնանորոգված հատվածը նոր գույքով համալրելու համար, որից հետո մանկապարտեզում կանցնեն բնականոն գործունեության:
Քաղաքապետարանից տեղեկացնում են՝ առաջիկայում բյուջետային միջոցների հատկացմամբ կլուծվի նաև մանկապարտեզի մյուս մասնաշենքի հիմնանորոգման հարցը: