Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Ներդրվել է գյուղատնտեսության ապահովագրության պիլոտային ծրագիրը

15.01.2020

Գյուղատնտեսության ապահովագրության պիլոտային ծրագրի ներկայացման նպատակով այսօր Արարատի մարզպետարանի նիստերի դահլիճում կայացել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից կազմակերպված հանդիպում՝ մարզի համայնքների ղեկավարների մասնակցությամբ:

Հանդիպման ընթացքում մասնագիտական խմբի ներկայացուցիչները ներկաներին ծանոթացրել են 2020 թ. այս ուղղությամբ իրագործվելիք ծրագրերը գյուղտեխնիկայի լիզինգի, ժամանակակից տեխնոլոգիաներով մշակվող այգիների, ագրոպարենային ոլորտի սարքավորումների  և մի շարք այլ ոլորտների վերաբերյալ:

Խոսելով վերոնշյալ ծրագրից՝ Էկոնոմիկայի նախարարության գյուղատնտեսական ծրագրերի մշակման, ռեսուրսների օգտագործման և կոոպերացիայի զարգացման վարչություն պետ Իռա Փանոսյանն ասել է, որ այն հատել է  մեկ տասնյակը, իսկ դրանում առկա միայն 1 բաղադրիչին՝ ավելացվել նորերը, ինչպես, օրինակ, ծախսերի մասնակի փոխհատուցման բաղադրիչը: Շարունակելով խոսքը՝ նախարարության ներկայացուցիչն ավելացրել է՝ նախորդ տարվա համեմատ այս տարի գրանցվել է գյուղվարկի տրամադրման աճ 1.7 տոկոսով, բարձրացվել է գյուղվարկերի սահմանաչափը, իսկ սահմանամերձ համայնքներին այն տրվելու է 0% տոկոս տոկոսադրույքով:

Ծրագիրը համակարգում է «Գյուղատնտեսությունը ապահովագրողների ազգային գործակալությունը» (ԳԱԱԳ): Գործակալության փոխտնօրեն Նարեկ Հովակիմյանը ներկաներին ծանոթացրել է ծրագրի հիմնական ուղղություններին (ցրտահարություն, կարկտահարություն, հրդեհներ), դիմելու կարգին և շեշտել՝ ծիրանի և խաղողի այգիների մշակման համար ծրագիրն արդեն իսկ հասանելի է հանրապետության մարզերում:

Ավելացնենք՝ կարկուտի և հրդեհի դեպքում ծրագիրը կիրագործվի 6 մարզում (Արարատ, Արմավիր, Արագածոտն, Կոտայք, Վայոց Ձոր, և Տավուշ), գարնանային ցրտահարության դեպքում՝ 2 (Արարատ, Արմավիր): Ծրագրից օգտվելու համար գյուղատնտեսությունում տնտեսավարողները կարող են դիմել գործակալության անդամ ապահովագրական 3 ընկերություններին՝ «Ինգո Արմենիա» ապահովագրական ՓԲԸ-ին, «Ռոսգոսստրախ - Արմենիա» ապահովագրական ՓԲԸ-ին, «Սիլ Ինշուրանս» ապահովագրական ՓԲԸ-ին:

Գյուղատնտեսության ապահովագրության պիլոտային ծրագրի մանրամասները՝ հետևյալ հղման մեջ.

https://mineconomy.am/page/1341

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 18:19:20