Նորություններ
Քննարկում՝ Բարձրաշենի դպրոցի հարցի վերաբերյալ
15.01.2020
Բարձրաշենի միջնակարգ դպրոցում ստեղծված իրավիճակի առնչությամբ Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը քննարկում է ունեցել դպրոցի տնօրենի, համայնքի ղեկավարի և մարզպետարանի պատասխանատուների հետ:
Ներկաների, ինչպես նաև Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ համատեղ որոշվել է, որ վերոնշյալ դպրոցում առաջացած խնդրին հրատապ լուծում տալու համար դասապրոցեսը ժամանակավորապես կդադարեցվի. կրթօջախը բնականոն աշխատանքին կանցնի երկուշաբթի օրվանից:
Այս ժամանակահատվածում միջոցներ կձեռնարկվեն դպրոցում անհրաժեշտ ջերմային ռեժիմն ապահովելու համար: Նշենք, որ բացթողնված դասաժամերը կլրացվեն հետագա ուսումնական պրոցեսի ընթացքում:
Տեղեկացնենք, որ Բարձրաշենի դպրոցի շենքը 3-րդ կարգի վթարային է: Շենքի հիմնանորուգումը ներկայացված է մարզպետարանի Միջնաժամկետ ծախսային ծրագրի (ՄԺԾԾ) մեջ։