Նորություններ
Մասիսում շարունակվում է լուսավորության նոր ցանցի անցկացման և արդիականացման գործընթացը
16.01.2020
Մասիսի համայնքապետանի միջոցներով քաղաքի Արարատյան փողոցի մի հատվածում (Հանրապետության փողոցի հատման կետից մինչև Հերացի փողոցի հատման կետ), Երևանյան փողոցի կենտրոնական խաչմերուկից մինչև Կայարան և դեպի Նորամարգ տանող ճանապարհահատվածներում նոր LED լուսատուներ են տեղադրվել:
Նախորդ տարվա վերջում սուբվենցիոն ծրագրով համայնքում իրականացվել էր նաև լուսավորության նոր ցանցի կառուցում. 5-10-րդ փողոցներում և Արարատյան փողոցի մի հատվածում տեղադրվել էին 60 և 40 վատանոց ժամանակակից լուսատուներով սյուներ:
Համայնքապետարանից տեղեկացնում են՝ գործընթացը շարունակական բնույթ է կրելու: