Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մասիսում շարունակվում է լուսավորության նոր ցանցի անցկացման և արդիականացման գործընթացը

16.01.2020

Մասիսի համայնքապետանի միջոցներով քաղաքի Արարատյան փողոցի մի հատվածում (Հանրապետության փողոցի հատման կետից մինչև Հերացի փողոցի հատման կետ), Երևանյան փողոցի կենտրոնական խաչմերուկից մինչև Կայարան և դեպի Նորամարգ տանող ճանապարհահատվածներում նոր LED լուսատուներ են տեղադրվել: 

Նախորդ տարվա վերջում  սուբվենցիոն ծրագրով համայնքում իրականացվել էր նաև   լուսավորության նոր ցանցի կառուցում. 5-10-րդ փողոցներում և Արարատյան փողոցի մի հատվածում տեղադրվել էին 60 և 40 վատանոց ժամանակակից լուսատուներով սյուներ:

Համայնքապետարանից տեղեկացնում են՝ գործընթացը շարունակական բնույթ է կրելու:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 15:46:18