Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

2020 թվականին Արարատի մարզում նախատեսված է հիմնանորոգել միջպետական և հանրապետական նշանակության 23,4 կմ ավտոճանապարհ

17.01.2020

 2020 թվականին Արարատի մարզում նախատեսված է հիմնանորոգել միջպետական և հանրապետական նշանակության 23,4 կմ ավտոճանապարհ

ՀՀ Արարատի մարզում 2020 թվականին պետական բյուջեի միջոցներով նախնական նախատեսված է միջպետական և հանրապետական նշանակության 23,4 կմ ավտոճանապարհի հիմնանորոգում:

Այսպիսով նախատեսվում է՝

Միջպետական նշանակության ավտոճանապարհներ, այդ թվում՝ Մ-2, Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ82+000 - կմ91+600 հատվածի հիմնանորոգում` 9,6 կմ երկարությամբ:

Հանրապետական նշանակության ավտոճանապարհներ, այդ թվում` Հ8, Երևան-Արտաշատ-Այգավան կմ 26+400 - կմ 30+000 հատվածի հիմնանորոգում՝ 3,6 կմ երկարությամբ, Հ8, Երևան-Արտաշատ-Այգավան կմ 33+500 - կմ 42+600 հատվածի հիմնանորոգում՝ 9,1 կմ երկարությամբ, Տ-2-7, Գեղանիստ/ (Տ-2-15) - Արբաթ - Ազատաշեն (Տ-2-15) կմ1+600-կմ2+700 հատվածի հիմնանորոգում՝ 1,1 կմ երկարությամբ:

Տրանսպորտային օբյեկտների հիմնանորոգում, այդ թվում՝ Մ-2, Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման կմ 27+349 հատվածում վերգետնյա ուղեանցի կառուցում (Բաղրամյան և Բերքանուշ համայնքների հատվածում) և կմ45+000 կամրջի նորոգում (Եղեգնավան և Այգավան համայնքների հատվածում):

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-24 16:18:31