Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մարզպետը հանդիպել է «Վեոլիա ջուր» ընկերության ներկայացուցիչների հետ

21.01.2020

Արարատի մարզպետն այսօր ընդունել է «Վեոլիա ջուր» ընկերության տնօրեն Մարիաննա Շահինյանին և ընկերության ներկայացուցիչներին: Հանդիպումը կայացել է մարզպետի նախաձեռնությամբ: Կողմերը քննարկել են մարզի ջրամատակարարման ոլորտի խնդիրներն, ինչպես նաև անդրադարձել 2020 թվականին իրականացվելիք աշխատանքներին:

Մարիաննա Շահինյանը ներկայացրել է, որ 2020 թվականին ընկերության կողմից մարզում իրականացվելու են 347 միլիոն դրամի պլանավորված աշխատանքներ:

«Արարատի մարզում ընկերության կողմից նախատեսվել են տարեկան ամենածավալուն աշխատանքները՝ հաշվի առնելով այստեղ առկա խնդիրները»,- ընդգծել է ընկերության տնօրենը: 

Մարզպետ Գարիկ Սարգսյանն էլ իր խոսքում նշել է, որ 2019 թվականի թե՛ սուբվենցիոն ծրագրերը, թե՛ Կառավարության առաջանահերթ լուծում պահանջող ծրագրերը հիմնականում ուղղվել են խմելու, ոռոգման ջրագծերի անցկացմանն ու հների վերանորոգմանը:

«Քաղաքացիների կողմից էլ պետք է սրտացավ մոտեցում լինի: Պետք է գիտակցենք, որ ջուրը հարստություն է և օգտագործենք խնայողաբար»,- ասել է մարզպետ Գարիկ Սարգսյանը:

Կողմերը քննարկել են նաև Արգավանդ համայնքի տարածքով անցնող Երևան քաղաքից դուրս եկող 1000 միլիմետր տրամագծով 2 կոյուղու կոլեկտորների վթարավերականգնողական աշխատանքները: Նշվել է, որ նախագծային աշխատանքներն արդեն արվել են, առաջիկա օրերին մրցույթ կանցկացվի: «Վեոլիա ջուր» ընկերության կողմից այս խնդրի լուծման համար ներդրվել է 140 միլիոն դրամ:

Տեղեկացնենք նաև, որ ՀՀ կառավարությունը՝ համաձայն «Վեոլիա ջուր» ընկերության հետ կնքված պայմանագրի շրջանակներում ամրագրված պարտավորությունների՝ մարզի տարածքում 2020 թվականին մեկ միլիարդից ավելի վերանորոգման աշխատանքներ է իրականացնելու: Նախագծային աշխատանքների մրցույթներն արդեն իրականացված են:

Ծրագիրը ղեկավարում է Տարածքային զարգացման հիմնադրամը, իսկ ջրագծերն ընտրվել են «Վեոլիա ջուր»-մարզպետարան–համայնք փոխադարձ քննարկումների և առաջարկությունների հիման վրա:

Ի դեպ, մարզում կոյուղիների մաքրման համար առկա նախկին հնամաշ մեքենան կփոխարինվի ընկերության կողմից ՀՀ ներկրված 2 մեքենաներից մեկով:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 18:19:20