Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մարզպետն ու պատգամավորները հանդիպել են սպանդանոցային մորթի պարտադիր պայմանից բողոքող անասնապահների հետ

22.01.2020

Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը, Աժ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Ռուստամ Բաքոյանը, Սերգեյ Ատոմյանը, Սեդրակ Թևոնյանը և Սննդի անվտանգության պետական ծառայության աշխատակիցները երեկ հանդիպել են Կառավարության որոշումից դժգոհ անասնապահների հետ: Հիշեցնենք, որ քաղաքացիները բողոքում են հունվարի 15-ից ուժի մեջ մտած սպանդանոցային մորթի պարտադիր պայմանից:

Մարզպետն ու պատգամավորները լսել են ցուցարարների բողոքները, ներկայացրել հնարավոր լուծումները:

Լրագրողների հետ զրույցում անդրադառնալով խնդրին՝ մարզպետը նշել է, որ հարցի ճիշտ լուծումը բոլորին հասանելի սպանդանոցներ ունենալն է:

«Մեր մարզի մասշտաբներով կարող եմ ասել, որ, օրինակ, Զանգակատուն համայնքից մինչև Մասիսի սպանդանոց հասնելը անհարմարություն կստեղծի մեր գյուղացիների համար: Ամեն դեպքում սահմանափակումներ են լինելու, պետք է ապահովենք մեր քաղաքացիների՝ մաքուր, անվտանգ մսամթերք օգտագործելու իրավունքը և փորձենք խուսափել համաճարակներից, թունավորման դեպքերից»,- իր խոսքում նշել է Գարիկ Սարգսյանը:

Պատգամավորները գյուղացիների, ֆերմերների բարձրացրած հարցերն այսօր կներեկայացնեն Ազգային ժողովում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 11:58:45