Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ ԱԻՆ Արարատի մարզային ծառայությունների գործունեության ամփոփում

23.01.2020

ՀՀ Արարատի մարզպետարանում այսօր կայացել է Արտակարգ իրավիճակների նախարարության՝ Արարատի մարզում արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության ոլորտներում 2019 թվականի ընթացքում կատարված աշխատանքների ամփոփմանը նվիրված խորհրդակցություն, որը վարել է Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը:

Խորհրդակցությանը մասնակցել են ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, փ/ծ գնդապետ Արմեն Գրիգորյանը, ՀՀ ԱԻՆ ենթակայությամբ գործող տարածքային ծառայությունների պատասխանատուները, մարզպետարանի ներկայացուցիչներ, համայնքների ղեկավարներ:

Ողջունելով ներկաներին՝ մարզպետը նկատել է, որ ուժային կառույցների հետ համագործակցության բարձր մակարդակ ապահովելու շնորհիվ հնարավոր է եղել հաղթահարել ցանկացած խնդիր:

«Փրկարար ծառայությունը բարձր մակարդակի է եղել մեր մարզում, և իրենց կատարած աշխատանքի համար ես իմ շնորհակալությունն եմ հայտնում բոլոր փրկարարներին: Շատ մեծ գործ է արվում: Հատկապես նախորդ տարի հանրապետությունում աննախադեպ մեծ թվով հրդեհներ եղան, մարզն էլ անմասն չմնաց, կարողացանք ուժերը համադրել և Խոսրովի արգելոցի տարածք թույլ չտվեցինք հրդեհի մուտքը: Ցավոք, անցած տարի նաև ողբերգական դեպք ունեցանք. Զոդի կամրջի վրա տեղի ունեցած վթարի հետևանքով 6 զոհ ունեցանք»,- իր խոսքում ասել է մարզպետ Գարիկ Սարգսյանը:

Մարզային փրկարարական վարչության պետ Մուրադ Մարգարյանն էլ հանդես է եկել զեկույցով` ամփոփելով վարչության 2019 թվականի գործունեության արդյունքները, առաջիկա աշխատանքներն ու առկա թերությունները:
Վերջինս նշել է, որ հաշվետու ժամանակահատվածում ԱԻ նախարարության Փրկարար ծառայության Արարատի ՄՓՎ գործունեությունն ուղղված է եղել մարզի քաղաքացիական պաշտպանության համակարգի կատարելագործմանը և արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության խնդիրների իրականացմանը:

Խորհրդակցությանը կարևորվել է համայնքների ակտիվ համագործակցությունը վարչության հետ: Համայնքապետերն էլ իրենց հերթին շնորհակալություն են հայտնել փրկարարական ծառայությանը՝ ճիշտ ժամանակին դեպքի վայր հասնելու և արագ օգնելու համար:

Խորհրդակցության ավարտին 2019 թվականի ընթացքում քաղաքացիական պաշտպանության և բնակչության պաշտպանության միջոցառումների պլանավորման, աշխատանքների կազմակերպման, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հետ արդյունավետ համագործակցության համար մի շարք փրկարարներ, համայնքի ղեկավարներ պարգևատրվել են ՀՀ ԱԻՆ պատվոգրերով:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 18:19:20