Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Հանդիպում մարզի ֆերմերների հետ

24.01.2020

Արարատի մարզպետարանում այսօր հրավիրվել էր քննարկում մարզի համայնքների ղեկավարների և ֆերմերների մասնակցությամբ, որը վարել է Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը: Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արարատի մասնաճյուղի պետ Արմեն Համբարձումյանը:

Ինչպես հայտնի է՝ Կառավարությունը որոշել է մինչև հուլիսի 1-ը հետաձգել պարտադիր սպանդանոցային մորթի կիրառման գործընթացը։ Մինչև սույն թվականի փետրվարի 6-ը կառավարությունը կդիտարկի սուբսիդավորվող վարկերի և լիզինգային ծրագրերում այնպիսի կարգավորումներ անելը, որպեսզի սպանդանոցների կառուցման և անհրաժեշտ տեխնիկայի` այդ թվում տրանսպորտային տեխնիկայի ձեռքբերման համար ստեղծվեն լավագույն պայմանները:

Մարզպետը ներկայացրել է, որ Կառավարությունը մարզպետարանների և սննդի անվտանգության տեսչության հետ կձևավորի սպանդանոցների նախընտրելի քարտեզ և կօգնի սպանդանոցներ կառուցել ցանկացողներին հողի նպատակային նշանակության փաստաթղթերի արագ ձևակերպման հարցում:

«Քարտեզագրվելու է մարզը՝ հասկանալու համար, թե ցանկացողները ո՞ր մասում կարող են կառուցել սպանդանոցները: Չի պարտադրվելու, պարզապես ուղղորդվելու է, թե որ մասն է ավելի նպատակահարմար: Այնպես անենք, որ բաշխումը ճիշտ լինի»,- նշել է Գարիկ Սարգսյանը:

Կառավարությունը պատրաստ է մինչև փետրվարի 6-ը լսել նաև այլ առաջարկներ, որից հետո կսկսվի գործընթացը: Ներկա գտնվող ֆերմերները ներկայացրել են իրենց բողոքներն ու առաջարկները, որն էլ մարզպետի կողմից կներկայացվի Կառավարությանը:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-29 11:48:35