Նորություններ
Նշվել է Պարույր Սևակի 96-ամյակը
24.01.2020
Հայ մեծանուն բանաստեղծ, գրող, գրականագետ Պարույր Սևակն այսօր կդառնար 96 տարեկան: Պարույր Սևակի տուն-թանգարանում ավանդույթի համաձայն նշվել է գրողի ծննդյան օրը:
Ցերեկույթին մասնակցել են Արարատի մարզպետարանի աշխատակիցները, արվեստագետներ, համայնքի բնակիչներ: Նախքան միջոցառումները սկսվելը՝ ներկաները ծաղիկներ են խոնարհել Սևակի շիրիմին, վերհիշել բանաստեղծի կյանքի պատմությունն ու ստեղծագործությունները:
Այնուհետև իրենց ելույթներով հանդես են եկել Զանգակատուն համայնքի միջնակարգ դպրոցի աշակերտները, իսկ «Ռոտոնդա» մանկապատանեկան ներառական թատերախումբն օրը գեղեցկացրել է փոքրիկ ներկացմամբ:
Տեղի է ունեցել նաև Պարույր Սևակի «Ձեր ծանոթները» և Հովհաննես Թումանյանի «Սիրունի՜կ, սիրունի՜կ» գրքերի շնորհանդեսը, որում ամփոփվել են գրողների մանկական ստեղծագործությունները: Գիրքն ունի երկու շապիկ. մի կողմից սկսվում է թումանյանական հատվածը, մյուսից՝ սևակյանը։