Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Իրազեկման հանդիպում Արարատի մարզպետարանում

01.02.2020

Մեկնարկել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության և «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի համագործակցությամբ իրականացվող «Արտահանողի զարգացման դրամաշնորհներ/ Exporter Developments Grants» ենթածրագիրը:

Այն ֆինանսավորվում է
Համաշխարհային բանկի կողմից՝
«Առևտրի խթանման և որակի ենթակառուցվածքի/Trade Promotion and Quality Infrastructure» ծրագրի շրջանակներում։

Նպատակը համատեղ օգտագործման ռեսուրս կենտրոնների ստեղծումն է, ՓՄՁ֊ների հզորացման նպատակով դրանց արտադրական, առևտրի և արտահանման կարողությունների խթանումը։

Հունվարի 24֊ից ծրագրի իրազեկման նպատակով հանրապետության մարզերում կազմակերպվում են հանդիպումներ՝ արտահանողների հետ։

Արարատի մարզպետարանի նիստերի դահլիճում այսօր ևս կայացած տեղեկատվական հանդիպմանը «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի մարզային մասնաճյուղի ներկայացուցիչ Էմին Հովհաննիսյանն ու կենտրոնի արտահանման ծրագրերի համակարգող Սարգիս Հովհաննիսյանը ոլորտի ներկայացուցիչներին են ներկայացրել դրամաշնորհների չափերը, դիմորդների շրջանակներն ու դիմելու ժամկետները։

Ծրագրի վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ info@smednc.am կայքում: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-29 11:48:35