Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Հանդիպում-քննարկում՝ ՀՎԿԱԿ ՊՈԱԿ Արարատ մասնաճյուղում

05.02.2020

Արարատի մարզպետարանի հետ համագործակցությամբ փետրվարի 3-ին ՀՎԿԱԿ ՊՈԱԿ Արարատ մասնաճյուղում կայացել է խորհրդակցություն- քննարկում՝ մարզի ստացիոնար բուժօգնություն իրականացնող կազմակերպությունների համաճարակաբանների մասնակցությամբ:

Հանդիպման առանցքային թեման Չինաստանում բռնկված կորոնավիրուսն էր ու լարված համաճարակային իրավիճակը:
Խորհրդակցության ընթացքում այս ուղղությամբ քննարկում է ծավալվել մարզի ԲԿ-ների պատրաստվածության, գնահատման շուրջ, խոսվել կորոնավիրուսային վարակի վերաբերյալ ՀՀ ԱՆ հրամանի տեղայնացման, ներհիվանդանոցային վարակների հսկողության պատասխանատուների և վերջիններիս պատրաստվածության վերաբերյալ։

Քննարկման ընթացքում տրվել են պարզաբանումներ մարզի ԲԿ-ներում առկա անհատական պաշտպանական միջոցների և հավաքածուների գույքագրման և հաշվարկման, ներհիվանդանոցային վարակների 1-ին բաղադրիչի ճիշտ լրացման վերաբերյալ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 18:19:20