Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մարզպետը ՏԿԵՆ-ում մասնակցել է խորհրդակցության

05.02.2020

Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանն այսօր Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում մասնակցել է խորհրդակցության, որը վարել է ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանը։ Հանդիպմանը ներկա են եղել նաև Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը, Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ու մյուս մարզպետները։

Ոլորտային գերատեսչությունների ղեկավարները մարզպետների հետ քննարկել են միջգերատեսչական հարցեր, որոնք վերաբերել են կրթության և առողջապահության ոլորտի բարեփոխումներին և դրանք տարածքային կառավարման մարմինների հետ փոխգործակցության միջոցով մարզերում իրականացնելու հնարավորություններին:

Շարունակելով խորհրդակցությունը՝ նախարար Սուրեն Պապիկյանն անդրադարձել է սպանդանոցների կառուցման հանրային հետաքրքրություն ներկայացնող խնդրին և մարզպետներից հետաքրքրվել նախորդ խորհրդակցության ժամանակ տրված հանձնարարականների կատարման ընթացքից, մասնավորապես՝ ՍԱՏՄ ներկայացուցիչների մասնակցությամբ մարզի տարածքում գործող ֆերմերներին, մսավաճառներին, շահառու այլ խմբերին մեկնարկած գործընթացում ներգրավելու և իրազեկելու աշխատանքներից:

Մարզպետների կողմից ներկայացվել են մարզերում սպանդանոցների հասանելիության քանակական պատկերը, յուրաքանչյուր տարածաշրջանում նմանօրինակ ենթակառուցվածքների կարիքների գնահատման հաշվարկները: Հանձնարարականներ են տրվել վարչապետի հանձնարարականի շրջանակում շահագրգիռ բոլոր մարմինների հետ համատեղ տարվող աշխատանքները շարունակելու և արդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 18:19:20