Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արարատ քաղաքի թիվ 5 միջնակարգ դպրոցում անցկացվում է ջեռուցման համակարգ

06.02.2020

ՀՀ Արարատի մարզպետարանը հետևողական աշխատանքներ է իրականացնում մարզի հանրակրթական դպրոցները ջեռուցման լոկալ համակարգով ապահովելու ուղղությամբ:

Տեղեկացնում ենք, որ Արարատ քաղաքի 549 աշակերտ ունեցող թիվ 5 միջնակարգ դպրոցում նույնպես անցկացվում է լոկալ ջեռուցման համակարգ: Այն իրականացվում է Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի անմիջական աջակցությամբ և «ԳեոՊրոՄայնինգ» ընկերության ֆինանսավորմամբ:

Նշենք, որ Արարատի մարզում կա 112 դպրոց: Դպրոցներից 87-ը տաքացվում են լոկալ ջեռուցման համակարգերով, իսկ 25 դպրոցներում ջեռուցումը կազմակերպվում է էլեկտրական սալիկներով:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 18:19:20