Նորություններ
Տեղի է ունեցել քաղաքացիների հերթական ընդունելությունը
06.02.2020
Արարատի մարզպետարանում այսօր տեղի է ունեցել քաղաքացիների հերթական ընդունելությունը:
Ամենատարբեր հարցերով մարզպետարան էր դիմել 7 քաղաքացի: Նրանց հետ հանդիպել են մարզպետ Գարիկ Սարգսյանը, մարզպետի տեղակալ Արտավազդ Նազարեթյանը, մարզպետարանի գլխավոր քարտուղար Լիլիթ Միրզախանյանն ու ստորաբաժանումների ղեկավարները:
Քաղաքացիները հիմնականում դիմել են սոցիալական, քաղաքաշինական և այլ ոլորտներին վերաբերող հարցերով:
Հիշեցնենք, որ մարզպետարանում քաղաքացիների ընդունելությունը տեղի է ունենում յուրաքանչյուր շաբաթ՝ հինգշաբթի օրը: Ձեզ հուզող հարցերը ներկայացնելու համար անհրաժեշտ է հերթագրվել նախապես: