Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արարատի մարզպետարանի ու ՍԱՏՄ ներկայացուցիչներն ամենօրյա իրազեկումներ են իրականացնում սպանդանոցների կառուցման վերաբերյալ

11.02.2020

ՀՀ կառավարության փետրվարի 6-ի նիստի ժամանակ հաստատվեց սպանդանոցների կառուցման համար տրամադրվող պետական աջակցության վերաբերյալ որոշումը:

Մասնավորապես՝ որոշվեց, որ այդ բնագավառում գործող կազմակերպությունները կարող են մինչեւ 8 տարի ժամկետով 11 տոկոս տոկոսադրույքով ֆինանսավորվելու դեպքում 7 տոկոսով սուբսիդավորվել կառավարության կողմից հատկացվող աջակցության միջոցներից և իրականացնել 3 տիպի գործունեություն:

Առաջինը՝ շարժական սպանդանոցների ֆինանսավորում, երկրորդ՝ միս տեղափոխող մեքենաների համար ֆինանսավորում և երրորդ՝ մոդուլային սպանդանոցների կառուցման ֆինանսավորում:

Ինչպես մինչ այս որոշումը, այնպես էլ որոշումից հետո, ՍԱՏՄ մարզային կառույցի մասնագետները և Արարատի մարզպետարանի Գյուղատնտեսության և բնապահպանության վարչության ներկայացուցիչներն ամենօրյա կապի մեջ են ֆերմերների, մսավաճառների և սպանդանոցներ կառուցելու ցանկություն հայտնած քաղաքացիների հետ: Պարբերական բնույթ են կրում նաև հանդիպումները համայնքներում:

Այս պահի դրությամբ մոտ 70 քաղաքացի դիմել է Արարատի մարզպետարան և հետաքրքրվել, թե ինչ է պահանջվում սպանդանոց կառուցելու համար:
Այնտեղ նրանց տրվում է համապատասխան տեղեկատվություն, բացի դա՝ մարզպետարանից քաղաքացիներին ուղղորդում են ՍԱՏՄ մարզային կառույց: Սպանդանոցների հետ կապված ՍԱՏՄ-ից ստացված բոլոր տեղեկությունները մարզպետարանը փոխանցում է համայնքներին՝ ապահովելով քաղաքացիների իրազեկումը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 18:19:20