Նորություններ
«Մոսկվայի տուն» կենտրոնն ու Արարատի մարզպետարանը կխորացնեն համագործակցությունը
12.02.2020
Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանն այսօր հանդիպել է Երևանում գործող «Մոսկվայի տուն» մշակութային գործարար կենտրոնի գլխավոր տնօրեն Վահրամ Կարապետյանի հետ:
«Մոսկվայի տուն» կենտրոնը Արարատի մարզպետարանի խնդրանքով առաջիկայում ռուսերեն դասագրքեր կնվիրի մարզի Վերին Դվին և Դիմիտրով համայնքների երկու դպրոցներին, որտեղ կան նաև ռուսական ուսուցման դասարաններ, ինչի համար մարզպետը շնորհակալություն է հայտնել կենտրոնի տնօրենին:
Ի թիվս մի շարք այլ հարցերի, վերջիններս քննարկել են նաև մարզի և մշակութային գործարար կենտրոնի համագործակցությունն առավել խորացնելուն ուղղված հարցեր:
Նշենք, որ Արարատի մարզը մշտապես համագործակցում է այդ կենտրոնի հետ և շատ ակտիվ մասնակցություն ունենում վերոնշյալ հաստատության նախաձեռնությամբ անցկացվող բոլոր միջոցառումներին: