Նորություններ
Մարզի համայնքներում կտոնեն Տեառնընդառաջը
12.02.2020
Փետրվարի 13-ին Հայ Առաքելական Եկեղեցին նշում է Տեառնընդառաջը: Մարզի համայնքները նույնպես անմասն չեն մնա տոնակատարությունից:
Տոնի առիթով միջոցառումներ են տեղի ունենալու հետևյալ համայնքներում՝
Փետրվարի 13-ին՝ ժամը 17:00-ին, Տեառնընդառաջի տոնակատարությունը կտոնվի Արտաշատի Սուրբ Հովհաննես Ավետարանիչ եկեղեցում: Միջոցառմանը, օրվա խորհրդի համաձայն, կկատարվի նորապսակների օրհնության կարգ: Այնուհետև եկեղեցու բակում կվառվի ավանդական խարույկը, կհնչեն ազգային ուրախ երգ ու երաժշտություն, կներկայացվեն պարային համարներ:
Փետրվարի 13-ին՝ ժամը 15:00-ին, Բուրաստան համայնքի մշակույթի տան բակում
նախատեսվում է միջոցառումն անցկացնել ավանդական ծեսին համապատասխան ուտեստներով՝ աղանձ, հալվա, քաղցրավենիքներ և գինի:
Ողջ միջոցառման ընթացքում հնչելու է ազգային ուրախ երաժշտություն, երգ ու պար:
Տոնը մեծ շուքով նշելու են նաև Մասիս քաղաքում: Փետրվարի 13-ին՝ ժամը 17:00-ին, Մասիսի Կենտրոնական այգու հարակից տարածքում կվառվի ավանդական խարույկը, որը կզուգորդվի երգ-երաժշտութամբ, պարերով և, իհարկե, անակնկալներով:
Տոնական միջոցառումներ տեղի կունենան նաև մարզի մյուս համայնքներում: