Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գյուղատնտեսության ապահովագրության ծրագրի մեջ ներառվել է նաև դեղձը

13.02.2020

Գյուղատնտեսության ապահովագրության ծրագրի մեջ ներառվել է նաև դեղձը։ Այսուհետ վաղ ցրտահարությունից կապահովագրվի ինչպես ծիրանի ու խաղողի բերքը, այնպես էլ՝ դեղձինը:

Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն Ազգային ժողովում ասել է, որ այս տիպի ապահովագրություն գյուղատնտեսները կարող են անել մինչև փետրվարի 21-ը՝ Արմավիրի և Արարատի մարզերում։ Կառավարությունը վճարում է ապահովագրության 60 տոկոսը։

Հիշեցնենք, որ 2020 թվականի գյուղատնտեսական տարվա համար գյուղատնտեսական ապահովագրական պայմանագրեր կնքելու ժամկետներն են՝
 - «Գարնանային ցրտահարություն» ռիսկի դեպքում՝ մինչև 2020 թվականի փետրվարի 21-ը,
 - «Կարկուտ և հրդեհ» ռիսկերի դեպքում՝ մինչև 2020 թվականի մարտի 25-ը:

Նախարարը նշել է, որ կարկուտից կապահովագրվի նաև խնձորը: «Կարկուտ և հրդեհ» ռիսկերի դեպքում կառավարությունը վճարում է ապահովագրության 50 տոկոսը: 

Պայմանագրերը կնքելու համար տնտեսավարողները կարող են դիմել «Ինգո Արմենիա», «Ռոսգոսստրախ-Արմենիա» կամ «Սիլ Ինշուրանս» ապահովագրական ընկերություններ:

«Գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական համակարգի ներդրման փորձնական ծրագրի իրականացման համար պետական աջակցության» ծրագրով 2020 թվականի գյուղատնտեսական տարվա համար ապահովագրվում են թվով 2 մշակաբույս՝ ծիրան և խաղող, ռիսկերն են` «կարկուտ և հրդեհ», «գարնանային ցրտահարություն»: Կարկուտի և հրդեհի ապահովագրությունն իրականացվում է 6 մարզերում (Արարատ, Արմավիր, Արագածոտն, Կոտայք, Վայոց Ձոր և Տավուշ), իսկ գարնանային ցրտահարության ապահովագրությունը` երկու մարզերում (Արարատ, Արմավիր):

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 18:19:20