Նորություններ
Մարզպետն ընդունել է ՀՖԿՍՊԻ-ի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարին
13.02.2020
Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը հանդիպում է ունեցել Հայաստանի ֆիզիակական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Խիթարյանի հետ:
Մարզպետն ու ռեկտորի պաշտոնակատարը քննարկել են մարզի և ինստիտուտի միջև համագործակցությունը խորացնելուն, մարզում սպորտային կյանքն առավել ակտիվացնելուն ուղղված քայլերը: Կողմերը պայմանավորվել են մի շարք ծրագրերի վերաբերյալ առաջիկայում ստորագրել նաև հուշագիր:
Նրանք անդրադարձել են նաև փետրվարի 28-ին ՀՖԿՍՊԻ-ի հետ համատեղ Մասիսի ֆրանկոֆոնիայի բուլվարում կայանալիք միջոցառումներին, որի մասին կտեղեկացնենք լրացուցիչ: