Նորություններ
Զորակի միջնակարգ դպրոցի սանհանգույցը վերանորոգվել է
14.02.2020
Մարզի դպրոցների բարեկարգումը մարզպետ Գարիկ Սարգսյանի անմիջական ուշադրության կենտրոնում է:
2020 թվականին մարզի մի շարք դպրոցներում մասնակի վերանորոգման աշխատանքներ իրականացնելու ծրագրեր կան: Արդեն իսկ ավարտվել է Զորակի Մոնթե Մելքոնյանի անվան միջնակարգ դպրոցի սանհանգույցի վերանորոգման աշխատանքները: Այն իրականացվել է մարզպետարանի անմիջական աջակցությամբ և դպրոցի սեփական խնայողությունների հաշվին:
Սանհանգույցը հարմարեցված է հաշմանդամություն ունեցող երեխաների համար:
Ծրագիրն իրականացվել է «Մանուկյան շին» ընկերության կողմից, ծախսվել է ընդհանուր 3 միլին ՀՀ դրամ: