Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Հանդիպում-քննարկում՝ Արարատի մարզպետարանում

17.02.2020

Առողջապահության նախարարի 2020 թ. փետրվարի 6-ի հրամանի (« Հայաստանի Հանրապետությունում նոր կորոնովիրուսային վարակի (2019թ. n-COV)» դեմ պայքարի միջոցառումների իրականացման մասին) շրջանակներում Արարատի մարզպետարանի առողջապահության վարչությունում կայացել է հանդիպում-քննարկում՝ մարզի ԲԿ-ների տնօրենների, ՀՎԿԱԿ «Արարատ» մասնաճյուղի համաճարակաբանների մասնակցությամբ:

Հանդիպման ընթացքում խոսվել է բժշկական կենտրոնների կողմից ՆՀՎ տարեկան ծրագրերի, առանձին բաժանմունքների գործողությունների պլանների կազմման, բոլոր բուժաշխատողների կողմից անհատական պաշտպանության միջոցների ճիշտ կիրառման մասին:

Ի դեպ, Արարատի մարզպետարանի առողջապահության վարչության առաջարկով մինչ այդ ամբուլատոր պոլիկլինիկական կազմակերպություններում շաբաթ-կիրակի օրերին սահմանվել են հերթապահություններ. համապատասխան մասնագետները հերթապահություն կիրականացնեն առավելագույն աշխատաժամանակով՝ 10:00-16:00 ընկած ժամանակահատվածում:

Վերոնշյալ հանդիպման ընթացքում նաև քննարկվել մարզում գրիպով և ՍՇՀ-ներով  (սուր շնչառական հիվանդություններ) պայմանավորված համաճարակային իրավիճակը, ուսումնական և նախադպրոցական հաստատություններում իրականցվող «համաճարակային ֆիլտրի» շարունակական աշխատանքների իրականացման կարևորությունը:

Ավելացնենք՝ «համաճարակային ֆիլտրը» իրենից ներկայացնում է նախադպրոցական և ուսումնական հաստատություններ հիվանդ երեխաների մուտքը բացառող, գրիպանման երևույթների հայտնաբերման դեպքում հիվանդների մեկուսացումն ապահովող գործողությունների շղթա՝ ուղղված համաճարակային իրավիճակի հետագա բարդությունների կանխարգելմանը:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 11:58:45