Նորություններ
Ավարտվել է «Կենդանի դասական» («Живая классика») միջազգային մրցույթի մարզային փուլը:
18.02.2020
Մասիսի քաղաքի թիվ 1 հիմնական դպրոցում կայացել է «Կենդանի դասական» («Живая классика») միջազգային մրցույթի մարզային փուլը:
Ամենամյա մրցույթն անց է կացվում Երևանում գիտության և մշակույթի ռուսական կենտրոնի կողմից՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ:
10-17 տարեկան դպրոցականների միջև անցկացվող միջազգային մրցույթի կանոնակարգի համաձայն՝ մասնակիցները կարդում են արձակ հատվածներ՝ ռուս դասականների ստեղծագործություններից:
Երեկ ավարտված մարզային փուլին մասնակցել է 2 տասնյակ աշակերտ, հատվածներ են հնչել Լև Տոլստոյի, Ալեքսանդր Պուշկինի, Միխայիլ Լերմոնտովի, Ալեքսանդր Կուպրինի և մյուս դասականների ստեղծագործություններից, լավագույն եռյակի մեջ են ընդգրկվել Արտաշատի թիվ 2 հիմնական, Արտաշատի թիվ 4 հիմնական և Արևշատի միջնակարգ դպրոցները ներկայացնող Ռուզան Սարգսյանը (8-րդ դ.), Մարիա Սարգսյանը (5-րդ դ.) և Միլենա Վարդանյանը (8-րդ դ.):