Նորություններ
Արարատի մարզպետն ընդունել է ԵԱ ոսկե մեդալակիր Գևորգ Ղարիբյանին
18.02.2020
Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանն այսօր ընդունել է Հռոմից հաղթանակած վերադարձած հունահռոմեական ոճի ըմբշամարտիկ Գևորգ Ղարիբյանին, ով Արարատի մարզի Խաչփար համայնքից է:
Մարզպետը պատվոգիր է հանձնել մարզիկին, շնորհավորել և շնորհակալություն հայտնել նման կարևոր հաղթանակի համար: Գարիկ Սարգսյանը չեմպիոնի հետ քննարկել է նաև ոլորտում առկա խնդիրները՝ վստահեցնելով, որ մարզային իշխանությունները միշտ պատրաստակամ են աջակցել մարզում սպորտի զարգացմանն ու ակտիվացմանը:
Հիշեցնենք, որ 60 կգ քաշային Գևորգ Ղարիբյանը ոսկե մեդալի համար մրցել է Թուրքիայի ներկայացուցիչ Քերեմ Քամալի հետ։ Գոտեմարտն ավարտվել է 5։5 հաշվով, սակայն հաղթանակը տրվել է Գևորգ Ղարիբյանին, քանի որ նա 4 միավորանոց հնարք է կատարել։ Ղարիբյանը պայքարը սկսել է 1/8 եզրափակչից, որտեղ 9:1 հաշով հաղթել է Բուլղարիայի ներկայացուցչին, ապա 8:0 հաշվով՝ ադրբեջանցի ըմբիշին, իսկ կիսաեզրափակչում նույն հաշվով առավելության է հասել Էստոնիայի մարզիկի նկատմամբ:
Մինչ այս նա երկու անգամ դարձել է Եվրոպայի պատանեկան առաջնության բրոնզե մեդալակիր, երկու անգամ ` երիտասարդական առաջնության ոսկե մեդալակիր: