Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Քննարկում՝ սուբվենցիոն ծրագրերի իրականացման վերաբերյալ

18.02.2020

Արարատի մարզպետարանում այսօր կայացել է հանդիպում՝ համայնքների ղեկավարների մասնակցությամբ:

Համայնքների կողմից սուբվենցիոն հայտերի ներկայացման ճշգրիտ ընթացակարգը ներկայացնելու ուղղությամբ հրավիրված հանդիպման ընթացքում Քաղաքաշինության վարչությունում խորհրդական Լևոն Գրիգորյանը ներկայացրել է ՀՀ կառավարության 2006թ. նոյեմբերի 16-ի N 1708-Ն որոշման 12-րդ կետի դրույթները շինարարական ծրագրերի, սարքավորումների ու տեխնիկայի ձեռքբերման ուղղությամբ. սուբվենցիոն հայտերի փաթեթը պարտադիր կերպով պետք է ներառի ծրագրի իրականացման նպատակահարմարության վերաբերյալ համայնքի ավագանու որոշումը, ղեկավարի գրությունը, մարզպետի ուղեկցող գրությունը, ինչպես նաև նախագծանախահաշվային փաստաթղթերի լրակազմ փաթեթը, ճարտարապետանախագծային առաջադրանքի, տարածքի ինժեներաերկրաբանական հետազննության (գեոդեզիա, գելոգիա), սեյսմիկ եզրակացության արդյունքները և այլն:

Ընդ որում, սարքավորումների և տեխնիկայի ձեռքբերման պարագայում կարևորվում է դրանց տեխնիկական բնութագրին, ֆինանսական գնահատականներին, առնվազն երեք կազմակերպությունների կողմից տրված գնահարցումներին վերաբերող փաստաթղթերի առկայությունը:

Հանդիպման ընթացքում խոսվել է նաև սուբվենցիոն հայտերի իրականացման գործընթացի շրջանակներում մարզպետարանի կողմից համայնքների հետ տարվող աշխատանքներն ավելի արդյունավետ դարձնելու մասին, առաջարկվել յուրաքանչյուր շաբաթ իրականացվող աշխատանքների ընթացքի վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն ներկայացնել Արարատի մարզպետարան:

Հիշեցնենք, որ այս տարի Արարատի մարզի թվով 70 համայնքներից Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հաստատմանն է ներկայացվել շուրջ 112 սուբվենցիոն հայտ՝ 4. 399. 577,0 ՀՀ դրամ արժեքով:

Համեմատության համար նշենք, որ անցած տարի մարզի 56 համայնքներից ներկայացվել էր 84 սուբվենցիոն ծրագրի հայտ, որոնցից իրականացվել է 58-ը՝ 1,5 միլիարդ ընդհանուր արժեքով:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-29 11:48:35