Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Կառավարության անդամները գրքեր են նվիրել Արմաշի գրադարանին

19.02.2020

Այսօր ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրն է, տարիներ շարունակ օրը նշանավորվում է նաև գիրք նվիրելով։ Տոնի առիթով Կառավարության անդամները գրքեր են նվիրել Արարատի մարզի Արմաշ համայնքի գրադարանին, որոնք համայնքին են փոխանցել Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանն ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խորհրդական Ռոբերտ Ղուկասյանը:

Արմաշի գրադարանին գրքեր են նվիրել ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը, Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը, Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության անչափահասների իրավունքների պաշտպանության և ընտանեկան բռնության դեմ պայքարի վարչության պետ Նելլի Դուրյանը, Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը, ՀՀ զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սուսաննա Սաֆարյանը և այլք:

Կարևոր այս ակցիան իրականացվել էր հենց Ռոբերտ Ղուկասյանի կողմից, ով օրեր առաջ է եղել գրադարանում և տխրել՝ հասկանալով, որ գրադարանից օգտվողներ գրեթե չկան:

«Այս նպատակով փորձ է արվում նոր ստիմուլ հաղորդել տեղի բնակիչներին, որպեսզի ավելի հաճախ այցելեն գրադարաններ, որը նաև ազդեցություն կունենա իրենց համայնքի զարգացման վրա»,- ասել է Ռոբերտ Ղուկասյանը:

Մարզպետն էլ շնորհակալություն է հայտնել իր բոլոր գործընկերներին այս գեղեցիկ և կարևոր նախաձեռնության համար:

Վերջիններս շրջել են նաև գրադարանում, ծանոթացել պայմաններին, քննարկել առաջիկա ծրագրերը, որոնց թվում է նաև էլեկտրոնային գրադարան ստեղծելը:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 15:46:18