Նորություններ
Դպրոցական առարկայական օլիմպիադաների հանրապետական փուլին մարզից կմասնակցի 75 աշակերտ
19.02.2020
Ամփոփվել են հունվարի 25-ից փետրվարի 13-ը ընկած ժամանակահատվածում անցկացված դպրոցական առարկայական օլիմպիադաների մարզային փուլի արդյունքները:
16 առարկաների շրջանակներում անցկացված օլիմպիադայի վերոնշյալ փուլին մասնակցել է 416 աշակերտ, այս տարի ակտիվ մասնակցություն է գրանցվել հատկապես «Հայոց լեզու», «ՆԶՊ», «Ռուսաց լեզու» և «Անգլերեն» առարկաներից:
Փետրվարի 22-ին մեկնարկելիք հանրապետական փուլում գիտելիքները դրևորելու համար երաշխավորվել է բարձր արդյունքներ գրանցած 75 աշակերտ:
Ընդ որում, հումանիտար առարկաների դեպքում աշակերտների քանակը որոշվել է ըստ սահմանված քվոտաների, ֆիզմաթ առարկաների դեպքում՝ ըստ անցողիկ միավորների:
Ավելացնենք՝ հանրապետական փուլը կմեկնարկի «Մաթեմատիկա» առարկայով, որին կմասնակցի մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունները ներկայացնող 4 աշակերտ: