Նորություններ
Արարատի մարզում մեծ շուքով կկազմակերպվի ծիրանի փառատոն
26.02.2020
ՀՀ Արարատի մարզում 2020 թվականին մեծ շուքով կնշվի ծիրանի փառատոնը:
Երեկ հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասել է ՀՀ Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը:
«Ծիրանը Հայաստանում առաջինը հասնում է Արմաշի և Սուրենավանի հատվածում, այդ իսկ պատճառով այս տարի նախատեսում ենք մեծ շուքով ծիրանի փառատոն կազմակերպել: Աշնանն էլ կնշենք բերքի տոնը» ,- նշել է Արարատի մարզպետը։
Անդրադառնալով մարզի հյուրատների և հյուրանոցների ոլորտին՝ մարզպետը շեշտել է, որ այս պահին մարզում չկան հյուրանոցներ:
«Զբոսաշրջիկները հիմնականում մեր մարզում չեն գիշերում, քանի որ Երևանին շատ մոտ ենք գտնվում, նրանք հանգրվանում են հենց այնտեղի հյուրանոցներում: Մեր մարզում կանգառ են կատարում միայն Խոր Վիրապում և Նորավանքում»,- նկատել է Սարգսյանը։
Նրա խոսքով, այստեղ խնդիր ունեն՝ հավուր պատշաճի զբոսաշրջիկներին ներկայացնելու մարզի տուրիստական գրավչությունը՝ Դվին հնավայրը, Արտաշատ մայրաքաղաքը և այլ պատմական վայրեր։
Գարիկ Սարգսյանը հավաստիացրել է, որ մարզում առկա բոլոր խնդիրներն առաջիկա տարիներին կլուծեն, որպեսզի այդ վայրերն ավելի հասանելի լինեն զբոսաշրջիկների համար։