Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Ֆորում՝ «ՏԻՄ-երում կանանց մասնակցության ընդլայնումը՝ համայնքների զարգացման գրավական» թեմայով

28.02.2020

ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակը, համագործակցելով ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և ՕքսԵՋեն հիմնադրամի հետ, այսօր Արարատի մարզում կազմակերպել էր «ՏԻՄ-երում կանանց մասնակցության ընդլայնումը՝ համայնքների զարգացման գրավական» թեմայով ֆորում, որին մասնակցում էին Արարատի մարզպետարանի գլխավոր քարտուղար Լիլիթ Միրզախանյանը, ՀՀ ԱԺ պատգամավոր Տաթևիկ Գասպարյանը, ավագանիներում ներգրավված կին անդամներ, ոլորտային նախարարությունների և այլ պետական մարմինների պատասխանատուներ, քաղաքացիական հասարակության, այդ թվում՝ ՀԿ-ների և կուսակցությունների ներկայացուցիչներ և այլոք:

Ֆորումի ժամանակ քննարկվել են ՏԻՄ-երում կանանց թերի ներկայացվածությանը և նրանց մասնակցության խթանմանը վերաբերող հարցեր: Ներկայացվել են խնդրին առնչվող վիճակագրական տվյալներ, փորձագիտական գնահատականներ, հետազոտությունների արդյունքներ, ինչպես նաև այդ ուղղությամբ Հայաստանի պետական քաղաքականությունն ու միջազգային փորձը:

Մարզպետարանի աշխատակազմի քարտուղար Լիլիթ Միրզախանյանը, ողջունելով ներկաներին, ընդգծել է նման ֆորումների կարևորությունն ու նկատել, որ կանանց ներգրավվածության առումով ՏԻՄ-երում կա բաց, որը պետք է լրացնել և այստեղ նույնպես հասնել հավասարակշռության:

Նման ձևաչափով քննարկումների արդյունքում ակնկալվում է բացահայտել ՏԻՄ համակարգում առկա խնդիրները և դրանց մարզային առանձնահատկությունները, հստակեցնել ՏԻՄ-երում կանանց թերի ներկայացվածության պատճառները, խոչընդոտներն ու հետևանքները և գնահատել կանանց ներգրավվածության աջակցելուն ուղղված պետության կողմից ոլորտում իրականացվող բարեփոխումները:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-24 16:18:31