Նորություններ
Մեկնարկում է «Լավագույն մարզական ընտանիք» հանրապետական մրցույթը
28.02.2020
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի համապատասխան հրամանով հաստատված կանոնակարգի համաձայն մեկնարկում է 2020 թվականի «Լավագույն մարզական ընտանիք» հանրապետական մրցույթը:
Արդեն մեկնարկել է հայտերի հավաքագրման գործընթացը: Մարզային փուլին մասնակցելու համար ընտանիքները պետք է հայտերը ներկայացնեն մարզպետարան մինչև ս/թ հունիսի մեկը: Մրցույթի մարզային ընտրական փուլն անցկացվելու է հունիսին:
Հիշեցնենք, որ անցած՝ 2019 թվականին, «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթն անցկացվել է Ծաղկաձորում հոկտեմբերի 6-9-ը: 6 մրցաձևերին իրենց մասնակցությունն են ունեցել ընտանիքներ՝ մարզերից, Արցախից և Երևանից: Արարատի մարզից մրցույթին մասնակցել է 6 ընտանիք, որոնցից երկուսը՝ հաշմանդամություն ունեցող:
Արարատի մարզային թիմերն անցած տարի կրկին հաջողություններ են գրանցել մրցույթում: Տափերական համայնքից Արամյանների ընտանիքն անհատական մրցաձևում գրավել էր առաջին հորիզոնականը: Արտաշատից Հովակիմյանների ընտանիքն էլ անհատական մրցաձևում գրավել էր 3-րդ մրցանակային տեղը: