Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մասիսում կայացել է Արարատի մարզի շախմատի պատանեկան թիմային մրցաշարը

02.03.2020

Մասիսի զարգացման հիմնադրամի, ​AthleteSportClub մարզական ակումբի, Հայաստանի շախմատի ակադեմիայի և Արարատի մարզի շախմատի ֆեդերացիայի կողմից անցկացվել է Արարատի մարզի շախմատի պատանեկան թիմային մրցաշարը:

«Մասիս տեղեկատու» կայքը տեղեկացնում է, որ մրցաշարին մասնակցել են Մասիսի, Արտաշատի, Վեդու, Արարատ քաղաքի և Արարատ գյուղի Հայաստանի շախմատի ակադեմիայի մասնաճյուղերի սաները (40 շախմատիստ)։

Մրցաշարի փակմանը ներկա են եղել Շախմատի ֆեդերացիայի Արարատի մարզի պատասխանատու Միքայել Մարտիրոսյանը, Athlete մարզական ակումբի հիմնադիր Տիգրան Առաքելյանը, Մասիսի քաղաքապետարանի կրթության և սպորտի բաժնի ղեկավար Ռ. Աթանեսյանը։

Մրցաշարի մասնակիցները պարգևատրվել են շախմատային ժամացույցներով, շախմատներով, մեդալներով, պատվոգրերով, գրքերով, ինչպես նաև դրամական պարգևներով: ​Մասիսի զարգացման հիմնադրամը մարզական գույք է նվիրել Վեդիի, Մասիսի և Արտաշատի թիմերին:

Ի դեպ, մայիսին Մասիսի զարգացման հիմնադրամի և Հայաստանի շախմատի ֆեդերացիայի հետ համատեղ Մասիսի Ֆրանկոֆոնիայի զբոսայգում տեղի կունենա մեծահասակների առաջնության նախընտրական փուլը:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 14:58:32