Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արարատի մարզպետարանում նոր կորոնավիրուսային վարակի թեմայով խորհրդակցություն է հրավիրվել

03.03.2020

Արարատի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Սուսաննա Կտրակյանի գլխավորությամբ մարզպետարանում անցկացվել է խորհրդակցություն՝ պայմանավորված ամբողջ աշխարհում տարածվող նոր կորոնավիրուսային վարակով:

Մարզի բժշկական կենտրոնների ղեկավարների մասնակցությամբ հրավիրված խորհրդակցության ընթացքում քննարկվել են կորոնավիրուսով պայմանավորված կանխարգելիչ միջոցառումների իրականացման վերաբերյալ մի շարք հարցեր:

Հանձնարարականներ են տրվել Առողջապահության նախարարի 2020թ հունվարի 31-ի հրամանի լիարժեք գործադրման ուղղությամբ, առաջարկվել մարզի ԲԿ-ներն ապահովել մեկուսարաններով, առաջին անհրաժեշտ պաշտպանիչ և ախտահանիչ միջոցներով, աշխատանքներ ձեռնարկել պաշտպանիչ միջոցների համալրման, դրանց նպատակային բաշխման ուղղությամբ, ուժեղացնել հսկողությունը ստացիոնարներում տեսակցությունների սահմանափակման ուղղությամբ, պատշաճ կերպով կազմակերպել հիվանդների տնային խնամքն ու կոնտակտավորների բժշկական հսկողությունը: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-29 19:09:07