Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արտաշատի ԲԿ-ում ծննդկաններին այսուհետ կտրվի անվճար սնունդ

03.03.2020

Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի անմիջական միջնորդությամբ և Արտաշատի ԲԿ-ի՝ ֆինանսական կայունացման արդյունքում բուժկենտրոնում ծննդկաններին արդեն տրվում է անվճար սնունդ՝ օրը երկու անգամ:

Սննադակարգին ծանոթանալու համար մարզպետն այսօր անձամբ է եղել այդ բուժհաստատությունում: Ծննդկանները նշել են, որ գոհ են սննդից և շնորհակալություն հայտնել նման հոգատար վերաբերմունքի համար:

Նշենք, որ ֆինանսական պայմանների բարելավման դեպքում մարզի մյուս բուժհաստատություններում ևս ծննդկաններին անվճար սնունդ կտրամադրվի:

Բացի այդ, պայմանավորված նոր կորոնավիրուսով՝ բուժկենտրոնում ուժեղացվել է հսկողությունը: Հիվանդանոց մտնելուց առաջ քաղաքացիները պարտադիր ստուգվում են: Այստեղ գործում է նաև «մեկուսարան»՝ կորոնավիրուսի ախտանիշներով քաղաքացի հայտնաբերելու պարագայում այնտեղ առանձնացնելու նպատակով:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 14:58:32