Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

«Ջայ Ջագաթ 2020» քայլարշավի մասնակիցները վերջին օրերն են անցկացնում Արարատի մարզում

10.03.2020

 

«Ջայ Ջագաթ 2020» քայլարշավի մասնակիցները, տարբեր համայնքներում հյուրընկալվելուց, տեղացիների հետ շփվելուց հետո, այսօր հրաժեշտ են տվել Արտաշատի թիվ 2 հիմնական դպրոցի աշակերտներին և ուսուցչական անձնակազմին::
Երեկ նրանց հետ հանդիպել էր նաև Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը:
Մահաթմա Գանդիի 150-ամյակի առթիվ իրականացվող քայլարշավի մասնակիցները մեկնելուց առաջ գիշերել էին Արտաշատի Հ. Թումանյանի անվան թիվ 2 հիմնական դպրոցում, որի բակում այսօր առավոտյան կազմակերպված հրաժեշտի միջոցառման ընթացքում հնդիկ և հայ բարեկամները միասին երգել են «Խաղաղության հիմն»-ը ու իրար ներկայացրել ազգային մշակույթի առանձնահատկությունները:
Քայլարշավի մասնակիցները մեկ օր էլ կանցկացնեն մեր մարզում և կուղևորվեն Երևան։
 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 11:58:45