Նորություններ
«էկո կանաչ» ծրագրով Վեդի քաղաքում տեղի կունենա ռոք համերգ և ծառատունկ
11.03.2020
Գյումրու «Ռոք Դպրոցի» կողմից իրականացվող «էկո կանաչ» ծրագրով նոր կյանք կտրվի Հայաստանի տասը մարզերում գտնվող լքված բնական և արհեստական հուշարձաններին, յուրաքանչյուր մարզում կիրականացվի ծառատունկ:
Ծրագրի շրջանակներում մարտի 15-ին Վեդու մշակույթի տան հարակից տարածքում կտնկվեն ծառեր, կկայանա բնությանը նվիրված ռոք համերգ: Համերգի ժամանակ Գյումրու «Ռոք Դպրոցը» կներկայանա 8 նոր երգով:
Հանրապետության բոլոր մարզերում իրականացվող վերոնշյալ ծրագրի նպատակը նաև մշակույթի միջոցով մեծամասշտաբ ծառատունկ իրականացնելն է, տարբեր ոլորտների ներկայացուցիչների ու կազմակերպությունների ներգրավմամբ՝ բնության պահպանմանն ուղղված էկո շարժման իրականացումը: