Նորություններ
Աննա Սարգսյանն արժանացել է շախմատի միջազգային գրոսմայստերի կոչման
11.03.2020
Արարատի մարզի Բուրաստան համայնքից շախմատիստուհի Աննա Սարգսյանը նոր կարգ է լրացրել: Հայաստանի շախմատի կանանց ընտրանու անդամին ՖԻԴԵ-ը կանանց միջազգային գրոսմայստերի կոչում է շնորհել:
2019 թվականի Եվրոպայի թիմային առաջնությունում Հայաստանի կանանց հավաքականի անդամ Աննա Սարգսյանը 4-րդ խաղատախտակի առջև ցույց տվեց լավագույն արդյունքը. շախմատիստուհին 8 հնարավորից վաստակեց 7 միավոր և արժանացավ անհատական ոսկե մեդալի: Սարգսյանը 3-րդ անգամ լրացրեց կանանց գրոսմայստերի և 2-րդ անգամ՝ տղամարդկանց միջազգային վարպետի նորմա:
Շնորհավորում ենք մեր շախմատիստուհուն՝ մաղթելով նորանոր հաղթանակներ: