Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Պահպանել հանգստություն. մարզպետը խորհրդակցություն է հրավիրել

13.03.2020

Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանն այսօր խորհրդակցություն է հրավիրել ՀՀ-ում նոր տեսակի կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգելու համար, որին մասնակցել են մարզպետարանի համապատասխան ստորաբաժանումների պատասխանատուները, քաղաքապետերը, մարզի ուժային կառույցների, բժշկական կենտրոնների ղեկավարները, Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի Արարատի մասնաճյուղի ներկայացուցիչները:

Մարզպետին զեկուցվել են տարվող աշխատանքների մասին, նշվել է, որ մարզում իրավիճակը վերահսկելի է: Հաղորդվել է նաև, որ հնարավորինս ապահովվում է ռիսկային երկրներից մարզ վերադարձած մեր քաղաքացիների տնային մեկուսացումը, նրանք գտնվում են հատուկ ուշադրության կենտրոնում:

Մարզպետը հանձնարարել է կազմել աշխատանքային պլան, հորդորել՝ աշխատել փոխհամաձայնեցված:

«Ամենակարևորը՝ մարզում իրազեկել քաղաքացիներին, թե ինչպես պաշտպանվել վիրուսից: Կոչ արեք քաղաքացիներին հասարակական տրանսպորտից օգտվել անհրաժեշտության դեպքում՝ պահպանելով հիգիենայի բոլոր կանոնները, հանրային վայրերում հնարավորինս քիչ լինել՝ վիրուսի հնարավոր տարածումը կանխելու համար: Պետք է պահպանել հանգստություն, քաղաքացիներին կոչ արեք նաև հետևել միայն պաշտոնական տեղեկատվությանը՝ զերծ մնալով շրջանառվող կեղծ լուրերի տարածումից», - խորհրդակցությանն ասել է Գարիկ Սարգսյանը:

Մարզպետը հանձնարարել է նաև կազմակերպել մարզում ուղևորափոխադրում իրականացնող մեքենաները հատուկ նյութերով ախտահանելը, մարզային կառույցներում առավել ուժեղացնել կանխարգելիչ միջոցառումները:
Խորհրդակցության ընթացքում քննարկվել են նաև կորոնավիրուսի դեմ պայքարի ուղղությամբ տարվող հետագա քայլերը, մարզպետարանին ենթակա կառույցների պատասխանատուներին տրվել են հանձնարարականներ:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 18:18:23