Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Տեղի է ունեցել կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող քննարկում

13.03.2020

Արարատի մարզպետի տեղակալ Արտավազդ Նազարեթյանի գլխավորությամբ այսօր մարզպետարանում տեղի է ունեցել ՀՀ-ում նոր տեսակի կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող քննարկում:

Քննարկմանը մասնակցել են Արարատի մարզպետարանի համապատասխան ստորաբաժանումների պատասխանատուները, մարզային ոստիկանության վարչության պետի տեղակալ Արտակ Մանուկյանը:

«Ինչպես գիտեք՝ ՀՀ-ում նոր տեսակի կորոնավիրուսի տարածման ևս մի քանի դեպք հայտնաբերվել է երեկ: Մարզային առողջապահական, ուժային կառույցները պետք է աշխատեն համագործակցված: Ամեն ինչ զեկուցել մարզպետարանին: Բացատրական աշխատանքներ պետք է տարվեն քաղաքացիների հետ՝ խուճապ չառաջացնելու համար», - իր խոսքում ասել է Արտավազդ Նազարեթյանը:

Պատասխանատուները զեկուզել են, որ հնարավորինս ապահովում են ռիսկային երկրներից մարզ վերադարձած մեր քաղաքացիների տնային մեկուսացումը, նրանք գտնվում են հատուկ ուշադրության կենտրոնում:

Առաջիկայում կստեղծվեն մարզային և համայնքային աշխատանքային խմբեր՝ արագ արձագանքման համար: Հանձնարարվել է մարզային կառույցներում առավել ուժեղացնել կանխարգելիչ միջոցառումները:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 18:19:20