Նորություններ
Ի գիտություն
16.03.2020
Հարգելի՛ քաղաքացիներ,
Առողջապահության նախարարության առաջարկով, կորոնավիրուսի վարակի տարածման հավանականությունը նվազեցնելու և ձեր իսկ ապահովության համար՝
Արարատի մարզպետարանում չեղարկվում են քաղաքացիների ընդունելությունները։ Հորդորում ենք զերծ մնալ նաև համայնքապետարաններ այցելելուց՝ օգտվելով հեռահար հաղորդակցությունից։
Արարատի մարզպետարան կարող եք դիմում, բողոք և հարցում ուղարկել հետևյալ հասցեներով՝
✔️ararat@mta.gov.am
✔️ararat․qartughar@mta.gov.am
Հիշեցնենք նաև, որ Արարատի մարզպետարանում գործում է «Թեժ գիծ»։
☎️«Թեժ գծի» հեռախոսահամարն է՝ 023526850
Եվս մեկ անգամ կոչ ենք անում մեր քաղաքացիներին պահպանել հանգստություն, զերծ մնալ հանրային վայրեր այցելելուց։ Հետևեք միայն պաշտոնական տեղեկատվությանը։