Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Քննարկվում է Արտաշատի քաղաքային մարզադաշտի աթլետիկայի վազքուղու վերանորոգման հարցը

16.03.2020

ՀՀ Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը և Արտաշատի քաղաքապետ Կարեն Բենիամինյանն այսօր Արտաշատի քաղաքային մարզադաշտում հանդիպել են մասնավոր այցով Հայաստանում գտնվող հայազգի հայտնի հեռացատկորդ, Եվրոպայի, ԽՍՀՄ-ի ու հանրապետության բազմակի չեմպիոն, Բարի կամքի խաղերի հաղթող, Եվրոպայի ռեկորդակիր Ռոբերտ Էմմիյանի հետ և տեղում քննարկել մարզադաշտի աթլետիկայի համար նախատեսված վազքուղու վերանորոգման հարցը:
Վազքուղու վերանորոգման ծախսերն իր վրա է վերցնում Աթլետիկայի միջազգային ֆեդերացիան: Այս հարցը Ռոբերտ Էմմիյանը քննարկել է ԿԳՄՍ նախարարի, Արարատի մարզպետի և Արտաշատի քաղաքապետի հետ, որոնք խոստացել են իրենց գործուն աջակցությունը ցուցաբերել:
Ներկաները տեղում ուսումնասիրել են վազքուղին, քննարկել, թե ինչ է անհրաժեշտ այն վերանորոգելու համար, վազքուղին մի քանի օրից կուսումնասիրվի նաև համապատասխան մասնագետի կողմից, որից հետո կորոշվեն անելիքները:
Ռոբերտ Էմմիյանը վստահեցնում է, որ Արտաշատի քաղաքային մարզադաշտի վազքուղին վերանորոգելուց հետո կկարողանան Արտաշատում անցկացնել միջազգային, ազգային միջոցառումներ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 11:28:15