Նորություններ
Մարզում ուղևորափոխադրում իրականացնող մեքենաներն ախտահանվում են
17.03.2020
Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի հանձնարարությամբ՝ նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման միջոցառումների շրջանակում դեռևս ուրբաթ օրվանից հատուկ նյութերով ախտահանվում են մարզում ուղևորափոխադրում իրականացնող մեքենաները։
Աշխատանքները կրում են շարունակական բնույթ։
Մարզային կառույցներում ևս առավել ուժեղացվել են կանխարգելիչ միջոցառումները:
Հիշեցնենք, որ մարտի 16-ից՝ ժամը 18:30-ից մինչեւ ապրիլի 14-ը՝ ժամը 17:00-ն, Հայաստանի ողջ տարածքում հայտարարվել է արտակարգ դրություն։ Խնդրում ենք և հորդորում՝ հետևել պաշտոնական ցուցումներին, լինել զգոն և կազմակերպված։